Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին
Նմանատիպ
Ադրբեջանի արտգործնախարարությունը X սոցիալական հարթակում շնորհավորել է Իսրայելի անկախության օրը։ Այդ գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Իսրայելին անկախության օրվա առթիվ։ Շնորհավոր Իսրայելի ազգային տոնը»։
Վերոնշյալ շնորհավորանքը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հասարակության շրջանում։ Նշվում է, որ թուրքերի վրդովմունքին Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել։
«Շեշտվում է, որ այդ շնորհավորանքը բացասական արձագանք է գտել պաղեստինյան հարցի հանդեպ մեծ զգայունություն ունեցող թուրք հանրության շրջանում»,- գրում է աղբյուրը։
Նշվում է, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները շատ անգամ են քննարկվել թուրքական մեդիայում։ Նաև հիշեցում է արվում Իսրայելի հետ Ադրբեջանի ունեցած զենքի գործարքների մասին։
«Վերջին ամիսներին «IHH» (Humanitarian Relief Foundation) հիմնադրամի նախագահ, իրավաբան և ակտիվիստ Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին»։
Հիշեցնենք, որ Իսրայելի և Գազայի միջև ռազմական գործողությունների վերսկսկումից հետո վատթարացել էին Իսրայել-Թուրքիա հարաբերությունները։ Թուրքիան դեմ է հանդես գալիս Իսրայելին, իսկ Ադրբեջանը պաշտպանում է Իսրայելի գործողությունները Գազայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում