Միացյալ Նահանգները նոր սերնդի սարքավորումներով կուժեղացնի արբանյակների պաշտպանությունը

Միացյալ Նահանգները նոր սերնդի սարքավորումներով կուժեղացնի արբանյակների պաշտպանությունը

ԱՄՆ-ն մտադիր է իր արբանյակների համար մշակել նոր սենդի պաշտպանական միջոցներ, որոնք հնարավոր հարձակման դեպքում կպաշտպանեն դրանք։ Այդ մասին,  The New York Times-ի հաղորդմամբ, հայտնել են Պենտագոնից։

Միացյալ նահանգները դադարել է կապի, տեղորոշման համար օգտագործել գործող ռազմական արբանյակները։ Նոր սերնդի սարքավորումները կարող են ոչ միայն արբանյակը պաշտպանել, այլև շարքից հանել այն երկրների օդանավերը, որոնք ԱՄՆ-ին համարում են ոչ բարեկամ երկիր։

Աղբյուրը նշում է, որ դա ամերիկացի զինվորականներին թույլ կտա տիեզերքում կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք հասանելի են ռազմածովային ուժերին՝ օվկիանոսում կամ ռազմաօդային ուժերին՝ օդում։

Աղբյուրը փոխանցմամբ՝ Պենտագոնը նախատեսում է 2026-ին արդեն ունենալ այդ պոտենցիալը՝ վերափոխված համակարգ, որը թույլ կտա իրենց գերակայության հասնել այդ ոլորտում։ Աղբյուրը հիշատակում է նաև «X-37B» խորհրդավոր ծրագրի մասին, որը, ինչպես նշվում է, անօդաչու տիեզերական ապարատ է ենթադրում, որն էլ կարող է սպառազինություն ստանալ։

Ապրիլի սկզբին տիեզերքի հարցերով ԱՄՆ ՊՆ օգնական Ջոն Պլամբը հայտարարել էր, որ Պենտագոնը պատրաստվում է ամրապնդել կապերը մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի կարողանա օգտագործել նոր հնարավորությունները տիեզերքում՝ ռազմական կոնֆլիկտ ծագելու դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում