Telegram-ում շուտով նոր գործառույթ կհայտնվի

Telegram-ում շուտով նոր գործառույթ կհայտնվի

Telegram-ի բոլոր հանրային ալիքներում շուտով հնարավոր կլինի որոնում կատարել հեշտեգերով։

«Այս ամսվա ընթացքում հնարավոր կլինի սեղմել հեշտեգի վրա և ստանալ տվյալ հեշտեգով բոլոր հրապարակումները»,- Telegram-ի իր ալիքում այդ մասին գրել է հարթակի հիմնադիր Դուրովը։

Ներկայումս հեշտեգով հնարավոր է գտնել միայն այն հրապարակումները, որոնք տվյալ ալիքում են միայն, իսկ փոփոխությունից հետո օգտատերը կստանա բոլոր այն ալիքներից հրապարակումներ, որոնցում օգտագործվել է նույն հեշտեգը։

Ինչպես նկատում են փորձագետները, այդ նորամուծությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հարթակի զարգացման, առաջխաղացման համար։

Դուրովը չի բացառել նաև «թրենդային հեշտեգերի» հնարավորությունը։

Ավելի վաղ՝ ապրիլին,  Telegram-ն սկսել է առաջարկել նույնատիպ թեմաներով ալիքներ, որոնց հետևում են օգտատերերը, իսկ Premium ծառայությունից օգտվողների համար ստեղծվել է այլոց պատմությունները դիտելու հնարավորություն՝ «инкогнито» ռեժիմում, 25 րոպե ժամանակահատվածով։ Վերջերս հարթակում հայտնվել է նաև ծննդյան ամսաթիվը նշելու հնարավորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում