ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանն ու Ռուսաստանը վերածել են հնարավորությունների․ իրանցի պաշտոնյա
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգներն անօրիանական պատժամիջոցներ են գործի դրել Իրանի ու ՌԴ դեմ, բայց դրանք մենք վերափոխել ենք հնարավորությունների ոչ միայն մեզ, այլև՝ տարածաշրջանի համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բագերի Կանին՝ «Ռուսաստան-իսլամական աշխարհ․ KazanForum»-ի ժամանակ։
«Միացյալ Նահանգները սպառնում է տարածաշրջանի երկրներին՝ առանձնապես Իրանին ու Ռուսաստանին։ Պատժամիջոցներով փորձում են այնպես անել, որ մեր երկրները գտնվեն ճնշման տակ, բայց շնորհիվ երկու երկրների ղեկավարների իմաստության՝ պատժամիջոցները վերածել ենք հնարավորությունների»,-ընդգծել է իրանցի պաշտոնյան։
Բագերի Կանիի խոսքով՝ հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատել առանց սերտ տնտեսական կապերի։ «Ե՛վ Թեհրանը, և՛ Մոսկվան առաջիկայում ևս դրանք կամրապնդեն»,-ասել է Կանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում