Դեռևս կապ չկա նախագահ Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարար
Նմանատիպ
Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ։ Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին և չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Իրանի նախագահը մեկնում է Թավրիզ։
Տեղանքը դժվարացնում է մուտքը դեպքի վայր, և փրկարարական խմբերը դեռ չեն ժամանել այնտեղ։
Հիշեցնենք, որ IRIB պետական հեռուստաալիքի փոխանցմամբ, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը ավիավթարի է ենթարկվել Արևելյան Ադրբեջանում։
Հաղորդվել է, որ ուղղթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը։
Իսկ MEHR գործակալությունը հայտնել էր, ուղղաթիռը ոչ թե վթարի էր ենթարկվել, այլ հարկադիր վայրէջք էր կատարել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ու ուղևորներից ոչ ոք չէր տուժել և ուղևորները Խոդաֆարինից դեպի Թավրիզ երթուղին շարունակել են ցամաքային ճանապարհով։
Որոշ ժամանակ անց, MEHR խմբագրել է հրապարակումը և ջնջել այն տեղեկությունը, որ Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ ամեն ինչ կարգին է և նրանք ուղևորվում են Թավրիզ։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին հանդիպել էին Ալիևն ու Ռաիսին և նրանք շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցած Խուդաֆերինի ՀԷԿ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում