Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և նրանց ուղեկցող անձինք զոհվել են
20/05/2024 08:19
Նմանատիպ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:
«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որևէ մեկը ողջ է», – նրա խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:
Նշենք, որ բացի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:
Մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել էր Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում