Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին տեղակալին
20/05/2024 08:41
Նմանատիպ
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն այդ երկրի Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։
Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսների, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն՝ համաձայն երկրի Սահմանադրության։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։
Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ուղղաթիռը հայտնաբերվել է, բոլոր ուղևորները զոհվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում