Իրանում հայտարարվել է 5-օրյա սուգ
20/05/2024 14:05
Նմանատիպ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում 5-օրյա սուգ է հայտարարել՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և իրանցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ։
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Ամբողջ երկրում հայտարարում եմ 5-օրյա սուգ և ցավակցում Իրանի հարազատ ժողովրդին»,-ասված է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էդրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Ամիր Աբդոլահյանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում