Իրանում հայտարարվել է 5-օրյա սուգ

Իրանում հայտարարվել է 5-օրյա սուգ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում 5-օրյա սուգ է հայտարարել՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և իրանցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ։

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը փոխանցում է Tasnim գործակալությունը։

«Ամբողջ երկրում հայտարարում եմ  5-օրյա սուգ  և ցավակցում Իրանի հարազատ ժողովրդին»,-ասված է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էդրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Ամիր Աբդոլահյանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում