Hexa․ Տոկիոյում հավաքված ու ցուցադրված թռչող առաջին մեքենան
Նմանատիպ
SusHi Tech Tokyo 2024 միջազգային ցուցահանդեսի ժամանակ կայացել է Hexa ինովացիոն թռչող ավտոմեքենայի առաջին թռիչքը։ Ավտոմեքենան մշակել է ամերիկյան Lift Aircraft Inc ընկերությունը։ Այդ պահը նշանակալի քայլ է դարձել տրանսպորտային ճյուղի զարգացման առումով։ Այդ մասին գրում է Kyodo News գործակալությունը։
Հարևանությամբ գտնվող okyo Big Sigh կոնֆերենս կենտրոնը դարձել է պատմական պահի ականատեսը, երբ Hexa ավտոմեքենան գետնից 10 մետր բարձրացել է։ Այդ միտեղանոց թռչող ավտոմեքենան հավաքված է 18 պտուտակներով, որոնք տեղադրված են ուղևորասրահի վերևի հատվածում։
Մեքենայի լայնությունը 4,5 մետր է, բարձրությունը՝ 2,6 մետր, քաշը 196 կգ է։
Տոկիոյի քաղաքային իշխանությունը կարծում է, որ թռչող մեքենաները կարող են թեթևացնել ճանապարհային խցանումների հարցը և բեռներ հասցնել աղետի գոտի։
Ըստ տեղական իշխանությունների՝ թռչող մեքենաները մաս կկազմեն տրանսպորտային հաղորդակցության հաջորդ սերնդի։
Տոկիոյի նահանգապես Յուրիկո Կոյկեն իր ելությում ասել է․ « Կուզեմ, որ շատ մարդիկ փորձեն այդ առաջատար տեխնոլոգիան։ Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ թռչող մեքենաները կդառնան սովորական փոխադրամիջոց»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում