Հայտնի է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության օրը

Հայտնի է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության օրը

Ողբերգական ավիավթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը կկայանա մայիսի 23-ին, Մեշխեդում՝ Իրանի հյուսիս-արևելքում։ Այդ մասին, IRIB հեռուսաալիքի փոխանցմամբ, հայտնել է երկրի փոխնախագահ  Մոխսեն Մանսուրին։ Վերջինս գլխավորում է նախագահական ուղղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովը։

«Այաթոլլա Ռայիսիի հուղարկավորությունը կկայանա հինգշաբթի երեկոյան՝ իմամ Ռեզայի դամբարանում, որը գտնվում է Մեշխեդում»,-ասել է Մոխսեն Մանսուրին։

Մեշխեդը Ռայիսիի հարազատ քաղաքն է, ուխտագնացության կենտրոն ու շիաների կարևորագույն սրբավայրերից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում