ՄՔԴ դատախազը դիմում է ներկայացրել Նեթանյահուի ձերբակալման հրաման ստանալու համար
Նմանատիպ
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար։
Փաստաթղթում նշված է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատախազությունը ողջամիտ հիմքեր ունի կարծելու, որ Նեթանյահուն և Գալանտը «պատասխանատվություն են կրում Պաղեստինի տարածքում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր»:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, դատախազությունը նաև «հիմնավոր հիմքեր ունի ենթադրելու», որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դիաբ Իբրահիմ ալ Մասրին և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն «պատասխանատվություն են կրում Իսրայելի և Պաղեստինի տարածքում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար առնվազն 2023 թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում