Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր տիպի՝ Copilot+PC համակարգիչները

Microsoft  ընկերությունը ներկայացրել է նոր տիպի՝ Copilot+PC համակարգիչները

Microsoft  ընկերությունն ազդարարել է Windows-ի հիման վրա նոր սերնդի՝ Copilot+PC նոութբուքերի թողարկման մասին։ Ինչպես հաղորդում է The Verge պարբերականը, առաջատար սարքավորումներով հագեցած այս անհատական համակարգիչները հարմարեցված են արհեստակն ինտելեկտով (ԱԻ) աշխատելուն։

Microsoft-ի ղեկավար Սատյա Նադելլան վստահեցրել է, որ բոլոր կարևոր դերակատարները ներառված են պրոեկտում՝ այդ թվում Acer-ը, Asus-ը, Dell-ը, Lenovo-ն, HP-ն ու Samsung-ը։ Նոր սարքավորումները համալրված են լինելու Intel, AMD, Arm պրոցեսորներով և արհեստական ինտելեկտի գործիքներով։

Copilot+PC-երի հիմնական առանձնահատկությունը կլինի ներկառուցված նեյրոնային պրոցեսորը, որը կարող է ապահովել ավելի քան 40 ԱԻ մոդելների աշխատանքը:

Առանցքային գործառույթների շարքում, ըստ աղբյուրի, առանձնացվում է հատկապես  Recall-ը, որը թույլ է տալիս օգտատերերին՝ գտնել ու վերականգնել նախկինում դիտած, գտած ինֆորմացիան։ Բացի այդ, ներկառուցված Microsoft Copilo ԱԻ ասիստենտը բավարարում է նաև վերջերս մշակված GPT-4o-ի մոդելներին։

Ընկերության պնդմամբ՝ այդ նոութբուքերը 58 տոկոսով ավելի արագագործ կլինեն, քան Apple M3 պրոցեսորով MacBook Air-երը և մեկ լիցքավորումը կբավարարի մի ամբողջ օր։

Նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում Copilot+PC տեսակի շուրջ 50 մլն համակարգիչ կթողարկվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում