Բարոթերապիա բոլորի համար. Բուժում և պրոֆիլակտիկա

Բարոթերապիա բոլորի համար. Բուժում և պրոֆիլակտիկա

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործում է գերժամանակակից սարքավորումներով կահավորված բարոթերապիայի կենտրոն։ Բարոթերապիան կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման ընթացքում ՝ արագացնում օրգանիզմի ապաքինումը, բարձրացնում կյանքի որակը, կանխում հաշմանդամությունը։ Դրական ազդեցություն է թողնում նաև աուտիզմի ախտանիշներով բուժառուների վարքագծի և առողջության վրա։ Թերապիայի այս տեսակը նպաստում է նաև վերքերի արագ ապաքինմանը և ընդհանուր կազդուրիչ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա, կարգավորում նյութափոխանակությունը, տրամադրությունը, երբեմն էլ նպաստում նաև քաշի նվազմանը։

Բարոթերապիան կիրառվում է նաև ստոմատալոգիայում՝ մասնավորապես իմպլանտալոգիայում։ Բերանի խոռոչի չլավացող վերքերի ,հետիմպլանտային վերքերի ապաքինման ժամանակահատվածը կիսով չափ կրճատվում է բարոթերապիայի օգնությամբ։ Զգալի նվազում է այտուցը, ցավը, բարդությունների առաջացումը։

Ունենալով ռեգեներացնող ազդեցություն, բարոթերապիան կիրառվում է նաև որպես երիտասարդացնող և կանխարգելիչ միջոց։ Մանրամասները՝ տեսանյությում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում