Միացյալ Նահանգները վախենում է, որ կմեղադրվի Ռայիսիի սպանության մեջ
Նմանատիպ
Միացյալ Նահանգները վախենում է, որ իրանական իշխանությունները կարող են մեղադրել իրեն կամ Իսրայելին՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարին մասնակից լինելու մեջ։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույս պահելով, որ տարածաշրջանային ստատուս-քվոն կպահպանվի և միևնույն ժամանակ զգուշանում, որ աշխարհաքաղաքական մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ լարվածության խորացմանը։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մոտ ժամանակներս Իրանի քաղաքականության մեջ քիչ հավանական է, որ փոփոխություններ լինեն։
Աղբյուրը գրում է, որ մայիսի 19-ին ամերիկյան իշխանությունները տագնապով են հետևել որոնողափրկարարական աշխատանքներին՝ ժամերով մտածելով, որ «վթարը կարող է փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում»։
«Որոշ ժամանակ հարցը, թե այդպես կսկսվի՞ երրորդ համաշխարհային պատերազմը, դադարել էր խենթ, անմիտ միտք լինել»,-պարբերականին ասել է իր աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում