Չինական ընկերությունը մշակել է եռակի ծալվող սմարթֆոն
Նմանատիպ
Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում կայացած SID 2024 ցուցահանդեսին TCL ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին 7,85 դյույմանոց ծալվող սմարթֆոնը՝ կրկնակի ծալվածքով։ Այդ մասին հաղորդում է Gizchina պարբերականը։
Սմարթֆոնն ունի Free-type էկրան, որը թույլ է տալիս ծալել հեռախոսն ինչպես Г-ձև, այնպես էլ Z-ձև։ Շնորհիվ ցածր էներգատարությամբ աշխատող մի շարք տեխնոլոգիաների՝ նոր էկրանը բավականին ուժեղ լուսավորություն ունի և երկար ժամանակ սարքավորումն աշխատում է ընդամենը մեկ լիցքավորումով։
Նոր սարքավորման առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ էկրանի տակ ունի համակարգ, որը նույնականացնում է մարդուն դեմքով։ Face ID-ի տվիչը մշակել է Apple-ը և կարողանում է 3D սքանավորել օգտատիրոջ դեմքը։
Չնայած Սա Խոսեում ներկայացված նախատիպն առանց որևէ խնդրի աշխատում է, այդուհանդերձ, ընկերությունը չի շտապում հայտարարել նոր սմարթֆոնի վաճառքի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում