Իսրայելը Նորվեգիայից ու Իռլանդիայից հետ է կանչել իր դեսպաններին
Նմանատիպ
Իսրայելն իր դեսպաններին հետ է կանչել Նորվեգիայից ու Իռլանդիայից։ Պատճառը, ինչպես գրում է, ТАСС գործակալությունը, այդ երկրների Պաղեստինը ճանաչելու որոշման մասին հայտարարությունն է։
«Մեր դեսպաններին հետ ենք կանչել, որպեսզի խորհրդակցենք։ Ես Իռլանդիային և Նորվեգիային հստակ ազդանշան եմ տալիս, որ Իսրայելը չի ընկրկելու նրանց առաջ, ովքեր կփորձեն խախտել նրա ինքնիշխանությունը և կսպառնան նրա անվտանգությանը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։
Այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Նորվեգիայի ու Իռլանդիայի այդ քայլը լուրջ հետևանքների կհանգեցնի։ Նա նաև ասել է, որ նման որոշում՝ դեսպանին հետ կանչելու, կհետևի նաև Իսպանիայի պարագայում, եթե նա ևս գնա Նորվեգիայի ու Իռլանդիայի ճանապարհով և ճանաչի Պաղեստինը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ մայիսի 28-ին ճանաչելու են Պաղեստինը որպես պետությունը։
«Իռլանդա-նորվեգական հիմարությունը մեզ չի կանգնեցնելու․ մենք հաստատակամ ենք հասնելու մեր նպատակներին՝ վերադարձնելու մեր քաղաքացիների անվտանգությունը, չեզոքացնելու ՀԱՄԱՍ-ը և տուն վերադարձնել ռազմագերիներին»,-ասել է Իսրայելի արտգործնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում