Բանկերի անունից WhatsApp-ով, Telegram-ով ստացվող հաղորդագրությունները վիրուսներ են․ մեդիափորձագետ

Բանկերի անունից WhatsApp-ով, Telegram-ով ստացվող հաղորդագրությունները վիրուսներ են․ մեդիափորձագետ

Հայկական բանկերի անունից տարածվում են վիրուսային ծրագրեր, որոնց թիրախում հատկապես  Android-ի օգտատերերն են։ Այդ մասին ահազանգում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայաստանի վրա բանկային վիրուսների լուրջ ալիք է գալիս։ Սա նոր բան է, մի քանի ամիս առաջ է սկսվել։ Հետևաբար, եթե ձեզ  WhatsApp-ով, Telegram-ով ինչ-որ ծրագրեր առաջարկեն ներբեռնել, ապա չանեք որևէ պարագայում։ Ամեն ինչ գողանում են այդ ծրագրերը, ձեր տվյալները։ Ծրագրերը քաշեք միայն Play market-ից»,-զգուշացնում է մեդիափորձագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում