Պապ թագավորը բացարձակ կապ չունի Փաշինյանի պատկերացրած պետության հետ․ Բագրատ Սրբազան

Պապ թագավորը բացարձակ կապ չունի Փաշինյանի պատկերացրած պետության հետ․ Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։ Սրբազանը մասնավորապես նշեց․

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Փաշինյանն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։

Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը  վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։

Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում