Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել գլոբալ կոնֆլիկտի․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Ուկրաինայում և  Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել գլոբալ կոնֆլիկտի․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ձևավորվող իրավիճակը կարող է հանգեցնել համաշխարհային գլոբալ դիմակայության։ Այդ մասին,  ТАСС-ի հաղորդմամբ, Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նստաշրջանին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ցավոք, աշխարհը գտնվում է գլոբալ կոնֆլիկտի սպառնալիքի տակ․ դրա առաջին ծիլերն աշխարհաքաղաքական դիմակայությունն է Ուկրաինայում, ինչպես նաև պայթյունավտանգ իրավիճակը Մերձավոր Արևելքում, նեոնացիոնալիստական գաղափարախոսությունների և ատելության տարածումը և այդ ֆոնին միջազգային ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը»,- ասված է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովի ելույթում։

Լեբեդեւն էլ նշել է, որ լարվածության աննախադեպ աճի պայմաններում անվտանգության ոլորտում ԱՊՀ անդամ-երկների բազմակողմանի համագործակցությանն այլընտրանք չի կարող լինել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով ԱՊՀ-ում ստեղծվել է անհրաժեշտ իրավական բազա, աշխատում է հակաահաբեկչական կենտրոն, որը բարձրացնում է միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների արդյունավետությունը։

Նշվում է, որ բացի դրանից, նաև մշակվել ու իրականացվում է համագործակցային ծրագիր ահաբեկչության և ծայրահեղականության դեմ՝ 2023-25 թթ․ համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում