Չինաստանը թողարկել է նախագահի գաղափարների վրա հիմնված չաթ-բոտ
24/05/2024 17:52
Նմանատիպ
Չինաստանի իշխանությունները թողարկել են չաթ-բոտ, որի հիմքում ընկած են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գաղափարները։ Այդ մասին հաղորդում է Financial Times-ը։
Չաթ-բոտի հիմքում մեծ խոսքային մոդել է ընկած՝ մշակված հիմնականում «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջանի մասին Սի Ցզինպինի գաղափարների» քաղաքական դոկտրինի և Չինաստանի կիբեռանվտանգության վարչությանը ներկայացված այլ գրքերի վրա։
Չաթ-բոտը կարող է պատասխանել կոնկրետ ձևակերպված հարցերի՝ Չինաստանի կիբեռնավտանգության վարչության վերահսկողության ներքո, բայց ապագայում, ըստ Financial Times-ի, այն հասանելի կլինի շատ ավելի լայն հանրության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում