ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է եվրոպական միասնական բանակ ստեղծելուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է եվրոպական միասնական բանակ ստեղծելուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը դեմ է արտահայտվել եվրոպական միասնական բանակ ստեղծելու առաջարկին՝ ասելով, որ այն կատարելու է նույն գործառույթը, ինչ ՆԱՏՕ-ն է անում։

«Ես ողջունում եմ ԵՄ ջանքերը, երբ խոսքը պաշտպանությանն ուղղված ծախսերի մեծացմանն է վերաբերում, ՆԱՏՕ-ն վաղուց է կոչ անում մեծացնել պաշտպանական ծախսերը, բայց ԵՄ-ն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին։ ԵՄ երկրներից ՆԱՏՕ-ին ուղղվում է ընդհանուր ծախսերի 20 տոկոսը․ մնացած 80 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ից դուրս գտնվող երկրներին»,- այդ մասին Ստոլտենբերգն ասել է The Economist-ին։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պետք է հաշվետու լինեն ռիսկերի հետ կապված՝ ակնարկելով, որ ՆԱՏՕ-ի կրկնօրինակումը կամ այլ կերպ ասած այընտրանքը վտանգավոր է լինելու։

Եվրոպական միասնական բանակ ստեղծելու միտքը մեկ տասնամյակ է, որ քննարկվում է։ Այն ավելի ակտիվորեն սկսել է քննարկվել այն ժամանակվանից, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, երբ սկսեց հասկացնել, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ «պաշտպանական հովանոց» լինել Եվրոպայի համար՝ ՆԱՏՕ-ի շրջանակում։

2023թ․ նոյեմբերին Եվրահանձնաժողովի դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ԵՄ-ն արագ արձագանքման իր ուժերի թվաքանակը 2025թ․ պետք է հասցնի 5 հազարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում