Նիկո՛լ Փաշինյան, ապրում ես քաղաքական կյանքիդ վերջին օրերը․ ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու․ Բագրատ Սրբազան

Նիկո՛լ Փաշինյան, ապրում ես քաղաքական կյանքիդ վերջին օրերը․ ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու․ Բագրատ Սրբազան

«Հստակ ասում եմ, որ ապրում ես քո քաղաքական կյանքի վերջին օրերը, Նիկո՛լ Փաշինյան։ Ասել եմ, որ խոփդ ուրիշ քարի է կպել։ Ապօրինություններդ, հակաօրինական, հակասահմանադրական կյանքդ՝ որպես քաղաքական կյանք, վերջ է գտնելու։ Ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու։ Սա շատ պարզ եմ ասում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ա՛զգ հայոց, կգաք վաղվա հնարահավաքին, ներկա կլինեք, իսկ մենք մեր օրակարգից մեկ միլիմետր չենք շեղվելու։  Այն, ինչ հայտարարվելու է , հստակ ուղերձ է լինելու։ Մեզ համար շատ հստակ է, որ այս ընթացքը պետք է  վերջակետ ունենա։ ՀՀ-ում ոչ իրավական, ոչ բարոյական իմաստով իշխանություն չկա»,-ասել է Սրբազանը։

Շարժման առաջնորդը շեշտեց, որ անկախ իշխանության կողմից գործադրվող աննախադեպ բռնաճնշումներին՝ առանձնապես արցախցիների հանդեպ, օրինական ճանապարհով, սիրով ու հաշտությամբ առաջ կըթնանան։

«Հատկապես Արցախի պաշտոնյաների նկատմամբ նրանք ոչ մի իրավասություն չունեն։ Այդ մարդկանց մերժել են ամբողջությամբ, բայց հիմա հանկարծ հիշել են, որ ինչ-որ բաների մեջ են եղել՝ այն էլ սուտ։ Բնական է, որ վախի համար են դա անում։  Մեզ վախեցնելու ձև չկա․ բանտ, կալանք՝ ուրեմն բանտ, կալանք, բայց ճշմարտությունը հաղթելու է ու արդեն հաղթել է, ուղղակի պետք է ամրագրել այն»,-նշեց Սրբազանն ու իշխանական լրատվամիջոցներին հորդորեց մտածել, թե ինչպես են մաքրելու իրենց միջոցով տարածված ստապատված վիճակը՝  որպես արծաթի, փողի ստրուկներ ու գերիներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում