Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը վերագործարկվել է
25/05/2024 17:43
Նմանատիպ
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդյուրքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումները վերականգնվել են ճանապարհի արդիականացումից հետո։
«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի մի ճյուղը հասել է մեր երկիր։ Առաջին գնացքը՝ արտահանող ապրանքով արդեն ճանապարհվել է դեպի Ադրբեջան»,- ТАСС գործակալությունը փոխանցում է թուրք պաշտոնյայի խոսքը։
Ուրալօղլուն X- իր էջում գրառում է արել՝ նշելով, թե, իբր, երկաթգծի այդ հատվածը կբարձրացնի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» էֆեկտիվությունը։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ 1 մլն 470 ահզար տոննա բեռ է այսօր անցել այդ հատվածով։
Աղբյուրը նշում է, որ այդ ճանապրհով մայիսի 24-ի առավոտյան Թուրքիա է հասցվել 632 տոննա պլաստիկի հումք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում