Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուների անունները կհայտարարվեն հունիսի 11-ին

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուների անունները կհայտարարվեն հունիսի 11-ին

Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին թեկնածուների վերջնական ցուցակը կհայտարարվի հունիսի 11-ին։ Այդ մասին, IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թեհրանի նահանգի ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբաս Ջոխարին։

«Թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 30-ին և կտևի 5 օր»,-ասել է Ջոխարին և հավելել, որ ևս 15 օր նրանք նախընտրական քարոզարշավ կկարողանան անցկացնել։

Մայիսի 20-ին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ գործադիր իշխանության ղեկավարի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։

Այդ նախագահական ընտրությունները կլինեն Իրանի պատմության մեջ 14-րդը և կանցկացվեն նախագահ Ռայիսիի ողբերգական մահվան պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում