Apple-ը մտադիր է փոխել iPad-ի լոգոտիպը
Նմանատիպ
Apple ընկերությունը հնարավոր է փոխի iPad պլանշետների հետագա սերունդների լոգոտիպը։ Այդ մասին ֆրանսիական Numerama պարբերականին տված հարցազրույցում ասել է ընկերության դիզայներ Մոլլի Անդերսոնը։
Վերջինիս խոսքով՝ կծած խնձորով լոգոտիպը կարող է շրջվել, որպեսզի ճիշտ արտացոլվի, երբ օգտատերը բռնի պլանշետը հորիզոնական դիրքով։
«Մենք մտածում ենք այդ ուղղությամբ։ iPad-ը վաղուց մի ապրանք է, որն օգտագործվում է պորտրետային ռեժիմում, բայց հետզհետե ավելի ու ավելի շատ մարդ է այն օգտագործում լանդշաֆտային ռեժիմը։ Մենք չենք կարող ասել, որ դա արդեն վերջնական որոշում է»,-նշել է Անդերսոնը։
Որպեսզի պլանշետը հորիզոնական դիրքում հարմար լինի օգտագործման համար, Apple-ը դիմային տեսախցիկն ու Face ID կողային տվիչը տեղափոխվել է հեռախոսի վերևի մասը։
Ի տարբերություն պլանշետի մնացած տարրերի, որոնք տեղափոխվել էին ու դասավորվել հորիզոնական դիրքով, լոգոտիպը դեռևս ուղղահայաց դիրքին է հարմարեցված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում