Եվրոպական ևս չորս երկրներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը
Նմանատիպ
Բելգիան, Լյուքսեմբուրգը, Պորտոգալիան և Սլովենիան մոտակա ժամանակներս պատրաստվում են ճանաչել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Խաֆիզ Նոֆալը։
«Սպասում ենք, որ մոտ օրերս Սլովենիան կճանաչի Պաղեստինը, հետո՝ Լյուքսեմբուրգը։ Հետո նաև Բելգիան, Պորտուգալիան կճանաչեն։ Եվրոպացիաները սկսել են հասկանալ, որ ինչ-որ բան չի ստացվում։ Ինչո՞ւ է Իսրայելն անում այն, ինչ Երկրորդ աշխարհամարտից հետո եղել է․ հոլոքոստ և այլն։ Եվրոպայում սկսել են հարց տալ, թե ինչու են նրանք այդպես վարվում»,-ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ անգամ ԱՄՆ համալսարաններում են սկսել մեղադրել Իսրայելին։
«Անգամ Իսրայելի ներսում է մեծ խնդիր առաջացել, քանի որ ութերորդ ամիսն է, ու ոչ ոք չի կարողանում կանգնեցնել Իսրայելին։ Ինչպե՞ս է դա հնարավոր․ նրանք ավելի քան 500 հազար բնակիչ ունենք, որոնք երկքաղաքացի են․ այդ մարդիկ արդեն մեկնել են այդ երկրից, քանի որ չեն համակերպվում նման պատերազմին»,-ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Նորվեգիայի, Իսպանիայի ու Իռլանդիայի իշխանություններն էին հայտարարել Պաղեստինը ճանաչելու որոշման մասին, որին հաջորդել է այդ երկրներից Իսրայելի դեսպանին հետ կանչելը։ ՄԻևնույն ժամանակ, նշված երկրների դեսպանները կանչվել են Իսրայելի ԱԳՆ և բողոքի նոտա հղվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում