Իրենք ո՛չ հայրենիքի տերն են, ո՛չ պետության․ թող մտնեն պատմության դասագրքեր՝ իբրև խայտառակություն․ Միքայել Սրբազան
Նմանատիպ
Ես վաղուց եմ ասել, որ այս իշխանությունը հայկական չէ, այսօր փաստացի ապացուցում են, որ հայկական չէ, պիղծ, չարի իշխանություն է, սրիկաների իշխանություն է։ Պետությունը զավթված է, զավթված է ապազգային այլանդակների կողմից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատ այցելությունը սևբերետավորների կողմից խոչընդոտելուն։
«Կենդանի են նրանք, կենդանի, ոչ մի առնչություն չունեն ո՛չ հայության հետ, ո՛չ մարդկության։ Թող շարունակեն բացահայտել իրենց, թող մտնեն պատմության դասագրքեր՝ իբրև խայտառակություն, թող մտնեն, իրենք իրենց դեմ են գործում»,- ասել է Սրբազանը։
Հարցին, թե ինչու միայն Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենքի» շարժման անդամների հեռանալուց հետո Փաշինյանը գնաց Սարդարապատ՝ այն դեպքում, երբ որպես կանոն, նա վաղ առավոտյան էր գնում, Շիրակի թեմի առաջնորդն արձագանքել է․
«Որովհետև ողորմելի է, որովհետև իրենց համար դա հոգու պարտք չէ, պարզ արարողակարգ է՝ մարդկանց աչքին թող փչելու։
Մենք հայրենիքի տերն ենք, մենք Սարդարապատի տերն ենք, իրենք ոչ հայրենիքի տերն են, ոչ պետության տերն են, ոչ էլ Սարդարապատի հետ որևէ առնչություն ունեն։ Բանակում չծառայածների մի բազմություն է, որոնք երևի իրենց թաղերում երեխա ժամանակ միայն ծեծ են կերել, թաղի քուրիկներն են եղել, իսկ հիմա դարձել են երկրի ղեկավար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում