OpenAI-ն կունենա անվտանգության և պաշտպանության կոմիտե
Նմանատիպ
OpenAI ընկերությունը ստեղծել է անվտանգության և պաշտպանության կոմիտե, որը գլխավորում է տնօրենների խորհուրդը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Ինչպես գրում է աղբյուրը՝ հղում անելով ընկերության բլոգում արված գրառմանը, խորհդի կազմում են ընդգրկված գլխավոր տնօրեն Սեմ Ալտմանը, տնօրեն Բրեդ Թեյլորը, Ադամ Դ՛Անջելով և Նիկոլ Սելիգմանը։
Նոր կոմիտեն պատասխատու է լինելու անվտանգության հետ կապված առաջարկությունների տրամադրման և նախագծերի պաշտպանության մասով։
Առաջին կարևորագույն գործառույթն այդ կոմիտե, ըստ այդմ, կլինի OpenAI-ի անվտանգության մեթոդների առաջիկա 90 օրերի զարգացման գնահատականը։
Համաձայն ընկերության հրապարակման՝ տնօրենների խորհրդի առաջարկություններից հետո OpenAI-ն հրապարակային կներկայացնի առաջարկությունների մասին թարմացված տեղեկությունները։
Նշվում է նաև, որ նախկին գլխավոր գիտաշխատող Իլյա Սատսկեվերը և Յան Լեյկեն, որոնք եղել են OpenAI Superalignment ընկերության առաջամարտիկները և պատասխանատու էին արհեստական ինտելեկտի դրած նպատակների համար, լքել են ընկերությունն այս ամսվա սկզբին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում