Վրաստանում հնարավոր է հանրաքվե անցկացվի
28/05/2024 22:57
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Սալոմե Զարուբաշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին օրենք»-ի ընդունումից հետո դրա դեմ հանդես եկող ցուցարարներին հորդորել է նախապատրաստվել հանրաքվեի՝ եվրոպական ապագայի հետ կապված։
«Մենք պետք է պատրաստվենք իսկական հանրաքվեի։ Այդ էներգիան, որը կա ձեր մեջ, պետք է ծախսեք ստորագրություններ հավաքելու և ինձ բերելու վրա։ Ես կստորագրեմ հանրաքվեի մասին հրամանը՝ մենք ուզում ենք եվրոպակա՞ն ապագա, թե՞ ռուսական ստրկություն»,-ТАСС-ի հաղորդմամբ՝ ասել է Զարուբաշվիլին։
Համաձայն հանրաքվեի մասին Վրաստանի օրենքի՝ այն անցկացվում է հանրապետության ամբողջ տարածքում, նախագահը լիազորված է հայտարարելու հանրաքվեի մասին, եթե դա պահանջի կառավարությունը, խորհրդարանը կամ երկրի ավելի քան 200 հազար քաղաքացի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում