Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում

Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել  ՃՈ տուգանքները հավելվածում

Fast Shift էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ կարող են վճարել ՃՈ տուգանքները պարզ և արագ եղանակով։ Ընդամենն անհրաժեշտ է՝

Հավելվածի գլխավոր էջում սեղմել «Վճարումներ» կոճակը,

  • Անցնել «Պետական վճարումներ» բաժին,
  • Ընտրել վճարման վավերապայմանը՝ տուգանքի որոշման համարը կամ տեխանձնագրի համարը, և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։

Հիշեցնենք, որ Fast Shift դրամապանակում նույն արագությամբ  հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում