Google-ից տվյալների արտահոսք է եղել․ մտահոգիչ փաստեր են բացահայտվել
Նմանատիպ
Համացանցում է հայտնվել 2500 էջանոց փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրված են Google որոնման համակարգի աշխատանքի ալգորիթմները։ Այդ մասին հաղորդում է Verge-ն։
Աղբյուրը նշում է, որ 2500 էջանոց այդ փաստաթղթում ներկայացված է վեբ-էջերի աշխատանքի սկզբունքներն ու վերլուծությունների մեխանիզմը։
«SEO մասնագետ Ռենդ Ֆիշկինն ուսումնասիրելով այդ փաստաթուղթը՝ նկատել է, որ Google-ից արտահոսած այդ տվյալները որոնման համակարգն օգտագործում է համացանցում ինֆորմացիայի դասակարգման համար։ Դա հակասում է ընկերության հայտարարություններին»,-գրում է պարբերականը։
Բացի այդ, նշվում է, որ Google-ը հետևում է նաև բովանդակություն ստեղծողներին, ինչը նույնպես հերքել էր նույն ինքը՝ Google-ը։ Նույն փաստաթղթի մեջ ներկայացված է նաև տեխնիկական տեղեկություն այն մասին, թե ինչ տվյալներ է հավաքագրում Google-ը կայքերից, ինչպես են մշակվում քաղաքական թեմաներով հարցումները և այլն։
Արտահոսած տվյալների ու ընկերության պաշտոնական դիրքորոշումների միջև առաջացած հակասությունները մտահոգություններ են առաջացրել փորձագետների մոտ՝ ընկիերության աշխատանքի թափանցիկության առումով։
Լրատվամիջոցը գրում է, որ Google-ը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այդ փաստին՝ փաստաթղթերի արտահոսքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում