ԵՄ-ն մտադիր է ամբողջ աշխարհով մեկ ստեղծել պաշտպանական և անվտանգային համագործակցության ցանց
Նմանատիպ
ԵՄ-ն մտադիր է երրորդ երկրների հետ ստեղծել պաշտպանության մասին համաձայնագրերի ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Սպառնալիքներն ավելանում են։ Մենք պարտավոր ենք ընդլայնել համագործակցության մեր համակարգը՝ ստեղծելով նոր գործընկերություններ պաշտպանության և անվտանգության հետ կապված։ Ես հենց նոր երկու նմանատիպ նոր փաստաթղթեր եմ ստորագրել՝ Մոդովայի և Նորվեգիայի հետ։ Մենք պատրաստում ենք ևս վեցը։ Եվ բոլորին հրավիրում եմ, ովքեր հետաքրքրված են մեզ հետ պաշտպանական համագործակցությամբ, քանի որ մենք ուզում ենք նման ցանց ստեղծել ամբողջ աշխարհով մեկ»,-ասել է Բորելը։
Եվրոպացի պաշտոնյան նաև շեշտել է․ որ ԵՄ-ն մտադիր է պաշտպանության և անվտանգության ոլորտում դառնալ կարևոր խաղացող՝ աշխարհի մակարդակով։ Նրա խոսքով՝ Եվրոպայում չափից շատ են համակերպվել խաղաղության հետ, մինչդեռ խաղաղությունն իրերի նորմալ վիճակը չէ, սովորաբար հակամարտությունն է հիմնականում նորմալ, գերիշխում միշտ։
«Մենք կախված ենք մեկը մյուսից։ Նշանակում է՝ ես կախված եմ ձեզնից, հետևաբար՝ դուք կարող եք օգտագործել այդ կախվածությունը»,-ասել է նա՝է ըստ էության փաստելով, բացատրելով ԵՄ պատժամիջոցների գործողության սկզբունքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում