Xiaomi-ն ներկայացրել է տեսախցիկների սնուցման համար նախատեսված արևային վահանակ
Նմանատիպ
Xiaomi-ն ներկայացրել է ոչ մեծ չափերի, 5 Վտ-ոց արևային վահանակ՝ նախատեսված փողոցների տեսահսկման տեսախցիկների սնուցման համար։ Այդ մասին հաղորդում է GizmoChina-ն։
BW սերիայի Xiaomi Outdoor Camera Solar Panel-ը պատրաստված է միաբյուրեղ սիլիցիումից և ունի 218x178x16 չափերը։
Արևային մարտկոցը համատեղելի է Xiaomi-ի BW300 և BW500 տեսախցիկների հետ․ մարտկոցը դրանց միանում է USB լարով։
Ընկերությունը նշում է, որ մարտկոցը պաշտպանված է փոշուց և խոնավությունից և կարող է աշխատել -20-ից մինչև +55 ջերմաստիճանի պայմաններում։
Թե երբ այդ նորամուծությունը կլինի վաճառքում և հնարավոր կլինի՞ արդյոք դրանով լիցքավորել նաև սմարթֆոնը, չի հաղորդվում։
Xiaomi Outdoor Camera Solar Panel-ի արժեքը նույնպես դեռ հայտնի չէ, բայց մոդելն արդեն ներկայացված է Xiaomi-ի պաշտոնական կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում