Xiaomi-ն ներկայացրել է տեսախցիկների սնուցման համար նախատեսված արևային վահանակ

Xiaomi-ն ներկայացրել է տեսախցիկների սնուցման համար նախատեսված արևային վահանակ

Xiaomi-ն ներկայացրել է ոչ մեծ չափերի, 5 Վտ-ոց արևային վահանակ՝ նախատեսված փողոցների տեսահսկման տեսախցիկների սնուցման համար։ Այդ մասին հաղորդում  է GizmoChina-ն։

BW սերիայի Xiaomi Outdoor Camera Solar Panel-ը պատրաստված է միաբյուրեղ սիլիցիումից և ունի 218x178x16 չափերը։

Արևային մարտկոցը համատեղելի է Xiaomi-ի BW300 և BW500 տեսախցիկների հետ․ մարտկոցը դրանց միանում է USB լարով։

Ընկերությունը նշում է, որ մարտկոցը պաշտպանված է փոշուց և խոնավությունից և կարող է աշխատել -20-ից մինչև +55 ջերմաստիճանի պայմաններում։

Թե երբ այդ նորամուծությունը կլինի վաճառքում և հնարավոր կլինի՞ արդյոք դրանով լիցքավորել նաև սմարթֆոնը, չի հաղորդվում։

Xiaomi Outdoor Camera Solar Panel-ի արժեքը նույնպես դեռ հայտնի չէ, բայց մոդելն արդեն ներկայացված է Xiaomi-ի պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում