Xiaomi ներկայացրել է խելացի ժամացույցներ՝ հատուկ երեխաների համար նախատեսված

Xiaomi ներկայացրել է խելացի ժամացույցներ՝ հատուկ երեխաների համար նախատեսված

Xiaomi ընկերությունը ներկայացրել է երեխաների համար նախատեսված Mitu Watch S1 խելացի ժամացույցները։ Ինչպես հաղորդում է GizmoChina պորտալը, այդ ժամացույցները հնարավորություն են տալիս ծնողներին՝ հետևելու, թե որտեղ է գտնվում երեխան և վտանգավոր գոտիներում գտնվելու դեպքում ծանուցում են այդ մասին։

Xiaomi Mitu Watch S1 ժամացույցներն ունեն 1,78 դյույմանոց  IPS էկրան։

5 մեգապիքսելանոց Էկրանն ունի U-ձև կաթիլանման կտրվածք՝ սելֆիի համար հարմարեցված, ինչպես նաև նրա օգնությամբ կարելի է տեսազանգ անել։ Իսկ հիմնական տեսախցիկը, որը 8 մեգապիքսելանոց է, նախատեսված է շրջակայքը ցույց տալու համար։

Ժամացույցներն ունեն նաև 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և 8 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Աղբյուրը նաև նշում է, որ արհեստական ինտելեկտի հիման վրա մշակված մոդելների և տեղորոշման տվիչների շնորհիվ ծնողներին հաղորդվում է ոչ միայն երեխայի գտնվելու վայրի կոորդինատները, այլև՝  կոնկրետ տեղը տվայլ շենքում։ Սմարթֆոնը պահում է նաև վերջին 90 օրվա պատմությունը։

Բացի այս ամենից, խելացի այս ժամացույցները նաև ուսուցանող հավելվածներ կարող են ապահովել, ինչպես նաև՝  WeChat, ռադիո,  օնլայն TV և այլն։  Համապատասխան կարգավորումներով հնարավոր է տեղեկանալ նաև երեխայի հոգեվիճակի, աչքերի հոգնածության մասին։

Xiaomi Mitu Watch S1 արժեքը Չինաստանում գնահատվում է  1199 յուան (մոտավորապես՝ 150 դոլար)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում