Թուրքիայում արգելվել է TikTok-ը
Նմանատիպ
Թուրք զինծառայողներին արգելվել է օգտվել TikTok սոցիալական ցանցից։ Այդ մասին հաղորդում է Sabah թերթը։
Աղբյուրը գրում է, որ արգելքը սահմանվել է թուրքական զինված ուժերում ծառայողներին վերաբերող մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով։ Համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել Թուրքիայի խորհրդարանում։
Ֆրանսիացի մի վարձկան մայիսի 29-ին հայտարարել էր, որ բազմաթիվ օտարերկրացիներ մեկնում են Ուկրաինա՝ ինտերնացիոնալ լեգիոնում ծառայելու, որպեսզի տեսանյութեր նկարեն ու տեղադրեն TikTok-ում։
Մայիսի 10-ին Թուրքիայի՝ թվային ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարեց TikTok-ն արգելափակելու մասին։ Հանդես գալով Թուրքիայի խորհրդարանում՝ նա ահազանգել է սոցցանցի՝ քաղաքական կյանքի վրա ազդելու վտանգների մասին։
Եվրոպական մի շարք երկրներում այն արգելափակված է․ ՌԴ-ում ևս քննարկվում է այդ հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում