Ճապոնիայում հավաքվել է եզակի փայտե արբանյակ՝ LignoSat-ը

Ճապոնիայում հավաքվել է եզակի փայտե արբանյակ՝ LignoSat-ը

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները Sumitomo Forestry կորպորացիայի հետ համատեղ փայտից արբանյակ են պատրաստել, որն իր տեսակի մեջ աշխարհում առաջինն է։ Ինչպես հաղորդում է Japantimes.co.jp կայքը, արբանյակի պատրաստման համար պահանջվել է չորս տարի։ Այն ստացել է LignoSat անվանումը և SpaceX հրթիռով տիեզերք կարձակվի այս տարվա ընթացքում։

100 x 100 x 100 մմ չափերով, 1 կգ քաշով եզակի արբանյակը  պատրաստված է մագնոլիայի փայտից, որն աչքի է ընկնում իր ամրությամբ և որակով։ Հումքն առաջարկել է հենց Sumitomo Forestry կորպորացիան։

Աղբյուրը գրում է, որ արբանյակը հավաքվել է փայտամշակման ճապոնական ավանդական տեխնոլոգիայով,  սոսինձ ընդհանրապես չի օգտագործվել, բայց որոշ դետալներ մետաղական են։

LignoSat նախագիծը նպատակ ունի պայքարել տիեզերական աղբի դեմ։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ սովորական արբանյակները օդն աղտոտում են նաև մետաղական մասնիկների պատճառով՝ արտանետումների ժամանակ, մինչդեռ այս արբանյակը հնարավորինս մաքուր է։

Գործարկումից հետո վեցամսյա ժամկետում արբնյակի հումքի հետ տեղի ունեցած փոփոխությունները միանշանակ կվերլուծվեն, հեղինակները հետևություններ կանեն։

Դրանց հիման վրա արդեն գիտնականները կմշակեն միանման հաջորդ՝ LignoSat-2 արբանյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում