Իրանի խորհրդարանի նախկին ղեկավարը՝ նախագահի թեկնածու
Նմանատիպ
Երեկվանից՝ մայիսի 30-ից մեկնարկել է Իրանում անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների շարքում է նաև Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին։
Լարիջանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընտրվելու դեպքում իր համար առաջնահերթություն է լինելու պատժամիջոցներից ազատվելու հարցը։
66-ամյա Լարիջանին Իրանի խորհրդարանը գլխավորել է 2008-2020թթ․։ 2005թ․ ևս նախագահական ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը, բայց յոթ թեկնածուների շարքում ձայներով զբաղեցրել է 6-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Իրանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների մասնակցել ցանկացողները առաջադրվել կարող են մինչև հունիսի 3-ը, որից հետո կունենա 15 օր ժամանակ՝ նախընտրական քարոզարշավի համար։Իսկ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում