Տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք Հայաստանի ներքին գործը․ Զախարովա
31/05/2024 13:28
Նմանատիպ
Մոսկվան Հայաաստանում տեղի ունեցող իրադարձությունները համարում է այդ երկրի ներքին գործը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք այդ երկրի ներքին գործը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հակված է զարգացնել հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները։
«Մենք միտված ենք զարգացնելու Հայաստանի ժողովրդի հետ մեր բարեկամական կապերը, հարաբերությունները, որոնք արտահայտվում են նաև այն իսկական, եղբայրաբար տրամադրվող օգնությամբ, որը մենք անհապաղ ցուցաբերում ենք, երբ հարևան պետությանը դժբախտության մեջ է հայտնվում»,- ասել է Զախարովան՝ նկատի ունենալով հեղեղումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում