Apple-ը նոր գործառույթներ կավելացնի iPhone-ի ոչ բոլոր օգտատերերի համար

Apple-ը նոր գործառույթներ կավելացնի iPhone-ի ոչ բոլոր օգտատերերի համար

Apple ընկերությունը կարող է սահմանափակել արհեստական ինտելեկտի հիման վրա աշխատող նոր գործառույթները  iOS 18-ում։ Այդ մասին հաղորդում է 9to5Mac պորտալը՝ հղում անելով Bloomberg-ին։

Ենթադրվում է, որ iOS 18-ում բոլոր նորամուծություններից օգտվել հնարավոր կլինի միայն  A17 Pro չիպանոց սմարթֆոններով։ Այդ դեպքում հիմնական ֆունկցիաները հասանելի կլինեն միայն Phone 15 Pro, 15 Pro Max և հետագա թողարկվելիք մոդելների համար։

Այսինքն՝ iPhone 15, 15 Plus (A16)  և ավելի վաղ թողարկված մոդելները չեն կարող օգտագործել արհեստական բանականության գործիքները։

Աղբյուրը նշում է նաև, որ Apple A17 Pro-ի չիպն ունի ավելի բարձր արտադրողականություն և օժտված է ուժեղ նեյրոցանցային պրոցեսորով՝ ընդունակ մեկ վայրկյանում իրականացնելու մինչև 3 տրլն գործողություն։

Սպասվում է, որ iOS 18-ն շուկայում կհայտնվի սեպտեմբերին՝ iPhone 16-ի շարքի շնորհանդեսից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում