Միջազգային իրավունքի հետ կապված երկակի ստանդարտներ չպետք է լինեն․ Բորել
Նմանատիպ
Միջազգային հանրությունը պետք է խուսափի երկակի ստանդատրներից, երբ խոսքը Միջազգային քրեական դատարանի որոշումներին է վերաբերում՝ այդ թվում Գազայի հատվածին վերաբերող։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ միջազգային իրավունքը բոլորի համար է պարտադիր և ոչ թե միայն նրանց համար, «ովքեր իրենց դուր չեն գալիս»։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ նա ասել է, թե Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումներ են նկատվում։
«Ես համաձայն եմ, որ միայն Ուկրաինայում չէ, որ միջազգային իրավունքը խախտվում է։ Ըստ այդմ՝ մենք պետք է հետևողական լինենք մեր սկզբունքներում և թույլ չտանք, որ երկակի ստանդարտներ գործեն»,-ասել է նա։
Բորելը նշել է նաև, որ եթե իրենք հավանություն են տվել ՌԴ նախագահի դեմ Միջազգային դատարանի որոշմանը, ապա նույնը պետք է անեն նաև Մերձավոր Արևելքում մյուս խաղացողների դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում