Սիցիլիայում կկառուցվի միկրոչիպերի՝ իր տեսակի մեջ եզակի գործարան
Նմանատիպ
Կիսահաղորդիչների ոլորտում հանրահայտ STMicroelectronics ընկերությունը վերջերս 2 մլրդ դոլարի դրամաշնորհ է ստացել Իտալիայի կառավարության կողմից Սիցիլիայում չիպերի արտադրության համար գործարան կառուցելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, այդ քայլով ԵՄ-ն նպատակ ունի խթանելու կիսահաղորդիչների եվրոպական արտադրությունը, որպեսզի փոքրացնի Չինաստանից կախվածությունը։
Գործարանը, ինչպես նշվում է, հիմնականում միկրոչիպեի արատդրության համար անհրաժեշտ տարրեր պետք է մատակարարի։
Ենթադրվում է, որ գործարանն արտադրական բոլոր փուլերը կապահովի՝ հումքից մինչև վերջնական արտադրանք՝ այդ թվում սնուցման մոդուլներ և այլն։ գործարանը, ըստ աղբյուրի, պետք է դառնա ամբողջ աշխարհում և իր տեսակի մեջ՝ Եվրոպայում սիլիցիումի կարբիդի առաջին գործարանը։
Նախատեսվում է, որ այն կշահագործվի 2032 թվականից։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ով պատասխանատու է մրցակցային քաղաքականության համար, իր հերթին հայտարարել է․ «Իտալիայի կառավարության կողմից 2 մլրդի չափ ներդրումը կաջակցի ունենալ ունիկալ գործարան, որտեղ կարտադրվեն սիլիցիումի կարբիտից չիպեր»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում