Էրդողանը որոշել է արմատական փոփոխություններ անել Թուրքիայում
Նմանատիպ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մայիսին ՏԻՄ ընտրություններում կրած պարտության պատճառով պատրաստվում է արմատական փոփոխություններ կատարել երկրի ներքին կյանքում։ Այդ մասին գրում է Hurriet-ը։
Նախարարական կաբինետում սպասվող փոփոխություններից բացի, փոփոխությունները վերաբերելու են նաև մարդու իրավունքներին, որոնք խախտելու համար Թուրքիային պարբերաբար քննադատում են Եվրամիությունում։ Արդեն տարի է, ինչ այդ երկիրը փորձում է մտնել ԵՄ՝ որպես լիարժեք անդամ, բայց հենց այդ պատճառով չի կարողանում։
«Էրդողանն ուրվագծել է սահմանները՝ հայտարարելով, թե Թուրքիայի ապագան ավելի շատ ժողովրդավարության և ազատությունների ընդլայնման մեջ է»-գրում է իշխանական լրատվամիջոցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժողովրդավարության ընդլայնման ճանապարհին առաջին քայլը 1997թ․ կառավարության դեմ դուրս եկած զինվորականներին համաներում շնորհելն է, իսկ հաջորդ քայլը 5,5 տարի անց քրդական կազմակերպությանը թույլատրելն էր Թաքսիմ հրապարակում ակցիա անցկացնել։
Էրդողանի կուսակցությունն իշխանության գտնվելու ավելի քան 20 տարիների ընթացքում առաջին անգամ ընտրություններում պարտվել է այս տարվա մայիսին։ Էրդողանը խոստացել է պարտությունից լուրջ հետևություններ անել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում