Telegram-ում արդեն հասանելի են նոր գործառույթները
Նմանատիպ
Telegram մեսենջերը նոր գործառույթներ ունի արդեն։ Օգտատերերն արդեն կարող են, օրինակ, միմյանց անիմացիոն էֆեկտներով հաղորդագրություններ ուղարկել, որոնք ավտոմատ միանում են չաթը բացելու ժամանակ։ Այդ մասին հաղորդում է 3DNews-ը։
Անվճար տարբերակից օգտվող օգտատերերը հասանելիություն ունեն վեց էֆեկտի, իսկ Premium-ի հաճախորդները՝ հարյուրավոր։ Որպեսզի անիմացիոն էֆեկտներն ավելանան, անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկելու կոճակը սեղմած պահել և բացված ցանկից ընտրել համապատասխան սմայլիկը։
Աղբյուրը փոխանցում է, որ ավելացել է նաև նկարների ու տեսանյութերի տակ ստորագրություն դնելու հնարավորությունը։ Դրա համար նույնպես պետք է սեղմած պահել ուղարկելու կոճակը։ Ստորագրությունը խմբագրելու հնարավորություն ևս կա։
Հեշտացել է նաև հեշթեգերի հետ աշխատանքը։ Հեշտեգի վրա սեղմելու դեպքում տեսանելի են դառնում որոնման արդյունքները մեծ լսարան ունեցող ալիքներում՝ հրապարակումների լրահոսում։
macOS-ների համար Telegram-ում ավելացել է նաև դինամիկ ֆոնը՝ ձայնային ու տեսազանգերի դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում