Xiaomi-ի թողարկած էլեկտրամոբիլները մեծ պահանջարկ են ձեռք բերում
Նմանատիպ
Չինական խոշոր տեխնոլոգիական Xiaomi ընկերությունը մարտի վերջից սկսած վաճառել է ավելի քան 150 հազար Xiaomi SU7 էլեկտամոբիլ։
Ինչպես հայտնում է The Standard -ը, SU7-երի վաճառքը սկսվել է մարտի 28-ից։ Միայն մայիս ամսին 8646 էլեկտրամոբիլ է մատակարարել ընկերությունը, ինչը 22 տոկոսով գերազանցում է ապրիլի ցուցանիշը։
Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունները նույնպես անցած ամսվա ընթացքում վաճառքների զգալի աճ են ունեցել։ BYD-ը, օրինակ, մայիսին իրացրել է 331 817 մեքենա։ 2024թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում BYD-ի էլեկտրամոբիլների վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 1,27 մլն՝ վաճառքն աճել է 26,8 տոկոսով։
Այս տարվա մարտի վերջին վաճառքի ներկայացված Xiaomi-ի առաջին էլեկտրամոբիլի շուկայական միջին արժեքը կազմել է 215,9 հազար յուան՝ 30 հազար դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում