Ավիափոխադրող ընկերությունների եկամուտն այս տարի ռեկորդային կլինի․ կանխատեսվող ուղևորների թիվը 5 մլրդ է

Ավիափոխադրող ընկերությունների եկամուտն այս տարի ռեկորդային կլինի․ կանխատեսվող ուղևորների թիվը 5 մլրդ է

2024թ․ համաշխարհային ավիաընկերությունների ընդհանուր եկամուտը  կհասնի 30,5 մլրդ դոլարի, ինչը զգալի մեծ է նախքան կոնորավիրուսը եղած ցուցանիշից։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցամամբ, ասել է օդային փոխադրամիջոցների միջազգային ասոցիացիայի գլխավոր նախագահ Վիլլի Ուոլշը։

«Աճող անորոշությունների պայմաններում աշխարհում ավիաընկերությունները շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը։ Սպասվող եկամուտն այս՝ 2024թ․ մեծ ձեռքբերում կլինի՝ հաշվի առնլեով համաճարակի ունեցած հետևանքները։  Այս տարի սպասվում է ուղևորների ռեկորդային ցուցանիշ՝ 5 մլրդ, ուստի օդային տրանսպորտի պահանջարկը երբևէ այսքան մեծ չի եղել»,-ասել է Ուոլշը Դուբայում անցկացվող IATA-ի նստաշրջանի բացմանը։

Նրա կանխատեսմմամբ՝ ավիափոխադրումների ծավալը կազմելու է 744 մլրդ դոլար, ինչը 15,2 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

Ուոլշը նաև ընդգծել է, որ բռնափոխադրումներից եկամուտը 2024թ․ կրճատվելու է մինչև 120 մլրդ դոլարով։

Ասոցիացիայի տվյալներով՝ 2023թ․ այդ ցուցանիշը կազմել է 138 մլրդ դոլար, մինչդեռ 2021թ․ այն կազմել է 210 մլրդ դոլար։ Ավելի վաղ ասոցիացիան կանխատեսել էր, որ 2024թ․ բեռնափոխադրումների ծավալը կկազմի 111 մլրդ դոլար։

IATA-ի տվյալներով՝ բեռնափոխադրւոմների վրա ծախսերը նույնպես այս տարի կհասնեն ռեկորդային ցուցանիշի՝ 936 մլրդ դոլարի։ Միայն վառելիքի վրա կանխատեսվում է ծախսել 291 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում