«Իրավունք». «Ժառանգության» խոսնակ. Րաֆֆին Տեր-Պետրոսյանին արձագանքելու համար չէր բարձրացրել հարթակ

Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցության դեմ պայքարողներին ջղաձգվողվներ համարեց: «Իրավունքը» Ժառանգություն մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից փորձել է պարզել՝ ինչո՞ւ «Ժառանգությունը», լինելով արևմտամետ ուժի ներկայացուցիչ, պատշաճ ձևով չարձագանքեց ՀԱԿ առաջնորդի այս բնութագրմանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին արձագանքելու համար չէր բարձրացել հարթակ, այլ իշխանափոխության և քաղաքական մեր հստակ մոտեցումները հնչեցնելու և ժողովրդի իրավունքների մասին խոսելու համար, իսկ այդ ընթացքում ինչ պատասխաններ եղան, դա ամեն մենակի ընկալման հարցն է: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց, որ դա անշրջելի չէ»,-թերթի հետ զրույցում ասել է Սանասարյանը:

«Ժառանգության» մամլո խոսնակի խոսքով` եթե անգամ հիմա ոչ լեգիտիմ ստորագրությամբ ու նույնիսկ նույնպիսի խորհրդարանում վավերացվի Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի նախագիծը, այն անշրջելի չէ, քանի որ իշխանափոխությունից հետո այն կվերանայվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում