Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների ընտրության փուլը
Նմանատիպ
Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդն սկսել է թեկնածուների ընտրության փուլը, որպեսզի հայտարարվի նախագահի պաշտոնի հավակնորդների վերջնական ցուցակը։ Այդ մասին իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Խադի Թախան Նազիֆը։
«Այսօրվանից սկսվում է հայտ ներկայացրած թեկնածուների ուսումնասիրությունը։ ՀԻնգ օրվա ընթացքում ընտրական շտաբ փաստաթղթեր է հանձնել 80 հոգի։ Բոլորի անունները չեն հայտնվի քվեաթերթիկում, բնականաբար, քանի որ նրանց թեկնածությանը դեռ պետք է հավանություն տա Սահմանադրության պահապանների խորհուրդը»,-ասել է նա։
Երեկ Նազիֆը նշել էր, որ թեկնածուների ընտրության փուլը տևելու է առնվազն հինգ օր, բայց հնարավոր է՝ ևս հինգ օրով երկարաձգվի։ Իրանում սպասվող 14-րդ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների պաշտոնական ցուցակը կհրապարակվի հունիսի 13-ին։
Նախընտրական քարոզչության համար նրանք կունենան 14 օր ժամանակ, իսկ հունիսի 28-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում