Թայվանում ստեղծվել է ստորջրյա անօդաչու սարք
Նմանատիպ
Թայվանական JSSC նավաշինական ընկերությունը մշակել է ծովային ստորջրյա սարք, որը կարող է անցնել մինչև 300 միլ՝ 556 կմ։ Այդ մասին հաղորդում է թայվանական «Ցզյու Շիբաո» թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սարքի առավելագույն արագությունը 55,6 կմ/ժամ է։
Ծովային սարքը կարող է հայտնաբերել ու ոչնչացնել ականները, ինչպես նաև ականների արգելափակոցները։ Ստորջրյա այս նորահայտ սարքը ծառայում է նաև որպես անօդաչու կամիկաձև՝ հնարավորություն ունենալով գրոհել թշնամու նավերի վրա։ Ինչպես նշում է աղբյուրը, կառավարումը կորցնելու և GPS ազդանշանի կորստի դեպքում այն կարող է ինքնուրույն վերադառնալ կառավարող համակարգչի մոտ։
Ապրիլին թայվանական նույն պարբեևականը հայտնել էր, որ Թայվանը պլանավորում է հավաքել մոտավորապես 200 անօդաչու թռչող սարքեր։
«Կուայցզի» նախագծի շրջանակում անօդաչու կամիկաձեն կյանքի է կոչել Չժունշանի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը։ Նախատեսվում է, որ սարքի ռազմական հնարավորությունները կգնահատվեն ու փորձարկումը կավարտվի 2025թ․, որից հետո՝ հավանաբար 2026թ․ մասսայական արտադրություն կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում